Ռուսաստանն այս տարի կավարտի «Ցիրկոն» գերձայնային հրթիռների փորձարկումները: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվոռուչկոն:

«Այս տարի կավարտվեն «Ցիրկոն» գերձայնային հրթիռների փորձարկումները»,-ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հրթիռի առավելագույն արագությունը հասնում է վայրկյանում մոտ  2,65 կմ-ի 20 կմ բարձրության վրա կամ ժամում ավելի քան 10 հազար կմ:

Ենթադրվում է, որ «Ցիրկոններով» կսպառազինվեն 22350 նախագծի ֆրեգատները, նորագույն «Յասեն-Մ» 885Մ նախագծի ստորջրյա նավակները, ինչպես նաեւ «Ադմիրալ Նահիմովը»  եւ «Իրկուտսկը»: