Իսրայելը մի կողմ չի քաշվի, քանի դեռ Իրանն առաջ է տանում իր միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը, հաղորդում է JPost-ը:
Նա հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է աջակցել իր հյուսիսային հարեւան Լիբանանին, սակայն թույլ չի տա, որպեսզի Լիբանանում կատարվողը հասնի Իսրայելի հետ սահման:
«Մենք լավ գիտենք «Հեզբոլլահ»-ի՝ ի վնաս անվտանգության իրավիճակն օգտագործելու փորձերի մասին: Լիբանանի քաղաքացիներն Իրանի ուղիղ ազդեցության տակ են»,-հայտարարել է Հանցը:





























