«Թալիբանը» զավթել է աֆղանական եւս երեք նահանգային մայրաքաղաք, ինչի արդյունքում նրա վերահսկողության տակ են գտնվում ինը նահանգների մայրաքաղաքներ։

Պաշտոնական անձինք Associated Press-ին հաղորդել են, որ դրանք Բադահշան, Բագլան եւ Ֆարահ նահանգների մայրաքաղաքներն են։

«Թալիբանի» հարձակումը տեղի է ունենում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։