ԱԺ պահպանությունը, որտեղ սպանվել են ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորները (խոսքը 1999 թվականի ահաբեկչության մասին է,-խմբ.), չի կարող գին ունենալ, այն անգին է: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Պատասխանելով հարցին, թե որքան գումար է ծախսվել անվտանգության միջոցների խստացման համար՝ նա նշեց. «Նույնիսկ չեմ ցանկանում խորանալ այդ թեմայի մեջ»:





























