ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ Հանրային հեռարձակողի խորհրդի երկու անդամի լիազորությունները կհամարվեն դադարած։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից։
Որոշումներում, մասնավորապես, ասվում է․ «Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետը` 2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Լեւոն Գալստյանի լիազորությունները համարել դադարած»:
«Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետը՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները համարել դադարած»:





























