Կուբայում կարծում են, որ ԱՄՆ-ն Կուբայի դեմ հիբրիդային պատերազմի համար տեխնոլոգիաներ է կիրառում: Նման կարծիք է հայտնել Կուբայի կապի փոխնախարար Վիլդրեդո Գոնսալեսը, հաղորդում է Prensa-latina-ն:
«Վերջին շաբաթներին մենք պարբերաբար հայտնաբերում ենք ԱՄՆ-ում տեղակայված ռադիոկայանների հաղորդումներ, որոնք առաջ են տանում ապակայունացնող կոնտենտ՝ հասարակական կարգը խախտելու համար»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն որպես գործիք Կուբայի դեմ կիրառում է թվային հարթակները:




























