Աշխարհը պետք է թալիբներին հնարավորություն տա նոր կառավարություն ձեւավորել Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է բրիտանական բանակի ղեկավար գեներալ Նիք Քարթերը, հաղորդում է BBC News-ը:
«Մենք պետք է համբերատար լինենք եւ նրանց հնարավորություն տանք կառավարություն ձեւավորել: Հնարավոր է, որ այդ Թալիբանն ուրիշ է, այնպիսին չէ, ինչպես 1990-ականներին»,-ասել է Քարթերը:
Բրիտանական բանակի նախկին գեներալ-մայոր Չառլի Հերբերթը, ով ծառայել է Աֆղանստանում, ինչպես նաեւ աշխատել ՆԱՏՕ-ի ավագ խորհրդական, հակադարձել է Քարթերին՝ ասելով, որ Թալիբանին միջազգային ճանաչում է պետք:




























