Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ «չի կարող երաշխավորել անվտանգ անցումը» Քաբուլի օդանավակայան, ինչը հակասում է պետական պաշտոնյաների հավաստիացումներին առ այն, որ իրենք թալիբներից խոսք են ստացել` չխոչընդոտել տարհանման ջանքերը, հաղորդում է The Hill-ը:
«Միացյալ Նահանգների կառավարությունը չի կարող ապահով մուտք ապահովել Համիդ Քարզայի միջազգային օդանավակայան»,- գրել է դեսպանությունը` նշելով, որ «անվտանգության հետ կապված իրավիճակը Քաբուլում շարունակում է արագորեն փոխվել, այդ թվում՝ օդանավակայանում»:
Ծանուցմանը հաջորդել է Պետդեպարտամենտի մեկ այլ ծառայողական գրություն, որում խորհուրդ է հնչեցվում նրանց, ով անցաթղթեր ունեն, անհապաղ մեկնել օդանավակայան՝ չնայած ռիսկերին. «Թռիչքի կոնկրետ ժամ չկա: Մենք ամեն օր իրականացնում ենք այնքան թռիչք, որքան կարող ենք: Մենք տեղեկություն չունենք, թե որքան ժամանակ այդ այդ չվերթները հասանելի կլինեն: Խնդրում ենք հնարավորինս շուտ գալ օդանավակայան»:
ԱՄՆ-ն փորձում է ավելացնել թռիչքների թիվը` օրական 5.000-ից 9.000 մարդ տարհանելու համար:




























