Աֆղանստանը կարող է ղեկավարել իշխող խորհուրդը, սակայն ոչ՝ բարձրագույն իշխանությունը: Այն կղեկավարի թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլի Ակունդզկենտրոնանա թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Աքունզադան, հաղորդում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել է թալիբների բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին:
Նա պարզաբանել է, որ կառավարման հետ կապված կոնկրետ հարցերը դեռ չեն լուծվել, սակայն արդեն հստակ է, որ Աֆղանստանը ժողովրդավարական պետություն չի լինի:
Հաշիմիի խոսքով՝ նոր իշխանական կառույցը կհիշեցնի համակարգ, որով թալիբները ղեկավարել են Աֆղանստանը 1996-2001 թվականներին: Այդ ժամանակ շարժումը ղեկավարում էր գերագույն առաջնորդ Մուլլա Օմարը, ով ավելի ուշ հեռացել է եւ թույլ տվել հարցերը լուծել իշխող խորհրդին, հաղորդում է BBC-ը:





























