Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին աշխատում է Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով G20-ի գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ, գրում են La Repubblica եւ Il Messaggero թերթերը:
Այս տարի Իտալիան կգլխավորի G20-ը, եւ ակնկալվում է, որ հնարավոր հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Հռոմում:
Ակնկալվում է, որ Դրագին այդ հարցը կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:





























