Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի կրոնական հարցերով խորհրդական Ադամ Շահիդովը «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներին պճնամոլներ է անվանել։ Համապատասխան մեկնաբանությունը հայտնվել է նրա Instagram-աքաունթում, գրում է Lenta-ն։
Շահիդովը գրառում է հրապարակել, որում կոչ է արել բաժանորդներին հասկանալ ախլյու-սուննայի դիրքորոշումը։ Մեկնաբանություններում սոցցանցի օգտատերերից մեկը հարցրել է Չեչնիայի ղեկավարի խորհրդականին, թե արդյոք թալիբները պճնամոլ են։ «Մաթուրի-հանաֆիները» (թալիբները, ինչպես եւ աֆղանստանցիների զգալի մասը, հետեւում են այդ հոսանքին) միշտ պճնամոլ են»,- պատասխանել է Շահիդովը։
Ավելի վաղ Քադիրովը իրադարձություններն Աֆղանստանում, որի վերահսկողությունը վերցրել են թալիբները, անվանել էր ԱՄՆ հերթական խարդախությունը մուսուլմանների դեմ եւ կոչ էր արել պատրաստվել վատթարագույնին «Թալիբանի» պատճառով։ Նրա կարծիքով՝ արմատական շարժումը ամերիկյան նախագիծ է։




























