«Թալիբան»-ը նշում է Աֆղանստանի անկախության օրը՝ հայտարարելով, որ հաղթել է ԱՄՆ-ին, հաղորդում է AP-ը:
Աֆղանստանի անկախության օրը նվիրված է 1919 թվականին պայմանագրի ստորագրմանը, որը վերջ դրեց բրիտանական կառավարմանն կենտրոնասիական այդ երկրում:
«Բարեբախտաբար, մենք այսօր տոնում ենք Մեծ Բրիտանիայից անկախացումը: Միեւնույն ժամանակ, մենք հաղթեցինք ԱՄՆ-ին, որը լքեց մեր սրբազան Աֆղանստանը»,-հայտարարել են թալիբները:
Կառավարական պաշտոնյաների մեծ մասը նախկին պես թաքնված է իր տներում կամ փորձում է փախչել երկրից: Անհայտ է մնում ԱՄՆ-ում սառեցված 9 մլրդ դոլարի չափով Աֆղանստանի արժութային ռեզերվների հարցը:





























