Գերմանիայում դատարանն ուժի մեջ է թողել նեոնացիստ մարդասպան Բեատա Չաեպեի ցմահ դատավճիռը, հաղորդում է Reuters-ը:

Դաշնային դատարանը մերժել է նրա բողոքարկումը՝ վճռելով, որ հանցանքն այնքան լուրջ է, որ նա պետք է գտնվի բանտում:

Հետագա բողոքարկումն անհնար է:

Չաեպեն սպանել է թուրքական ծագմամբ 8 մարդու եւ հունական ծագմամբ 1 մարդու 2000-2007 թվականներին, նա նաեւ կին ոստիկան է սպանել:

Նա զբաղվել է հանցավոր խմբի նյութատեխնիկական ապահովմամբ եւ ապաստան տրամադրել մարդասպաններին: