Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը մերժել է հրաժարական տալու կոչերը՝ Աֆղանստանում տեղի ունեցածի ֆոնին հունական Կրետե կղզում իր հանգիստը չընդհատելու կապակցությամբ: Ըստ Daily Mail-ի՝ ուրբաթ օրը Դոմինիկ Ռաաբը չի զանգահարել իր աֆղան գործընկեր Հանիֆ Աթմարին այն բանից հետո, երբ պաշտոնյաները նրան առաջարկել են «անհապաղ» անել դա՝ բրիտանական զորքերին աջակցողներին օգնություն կազմակերպելու համար:

Երկու օր անց թալիբները գրավեցին Քաբուլը, եւ Ռաաբն ընդհատեց արձակուրդը եւ վերադարձավ Մեծ Բրիտանիա՝ ճգնաժամը հաղթահարելու համար:

Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը BBC ռադիոյին ասել է, որ առաջարկվող հեռախոսազանգը «ոչ մի նշանակություն» չէր ունենա՝ հաշվի առնելով, որ Աֆղանստանի կառավարությունը «սառույցից ավելի արագ է հալվում»: