ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի հավատում, թե «Թալիբան»-ը փոխվել է: Այս մասին նա պատմել է ABC News-ին տված հարցազրույցում:

Բայդենը լրագրողին ասել է, որ չի կարծում, թե խումբը վերաձեւավորվել է այն պահից ի վեր, երբ վերահսկողություն է սահմանել Աֆղանստանի նկատմամբ:

Նա նաեւ նշել է, որ Աֆղանստանը «ծայրահեղականության ինկուբատոր է», ինչպիսին եղել է մինչեւ սեպտեմբերի  11-ի ահաբեկչությունը:

«Նրանց անհանգստացնում է, թե արդյոք նրանք կարող են միավորել հանրությանը, որոնց համար, նրանց խոսքով, անհանգստանում են: Սակայն դա մի մասն է նրա, ինչ այժմ կատարվում է: Չեմ կարծում, որ ես, դուք կամ ինչ-որ մեկը կարող էր կանխատեսել, որ, երբ մենք որոշեցինք դուրս բերել զորքերը, նրանք հնարավորություն կտային ամերիկացիներին հեռանալ»,-եզրափակել է Բայդենը: