Թալիբները հայտարարել են, որ Քաբուլի օդանավակայան հասանելիությունն ապահովվում է նաեւ աֆղանստանցիների կողմից, հաղորդում է Reuters-ը:

«Մենք պահում ենք մեր խոսքը, ապահովում ենք լրիվ աջակցությունը բոլոր արտասահմանյան տերություններին, որոնք ցանկանում են լքել Աֆղանստանը: Մենք ապահովում ենք անվտանգ ելքը ոչ միայն արտասահմանցիների, այլ նաեւ աֆղանստանցիների համար»,-ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը:

«Մենք կանխում ենք բռնության ցանկացած ձեւ, օդանավակայանում աֆղանստանցիների, արտասահմանցիների եւ Թալիբանի միջեւ վեճերը»,-հավելել է նա: