Թալիբները հայտարարել են, որ «չեն ձգտում սրել հարաբերությունները էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների հետ»: Այս հայտարարությունն արել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը, հայտնում է Al Jazeera-ն:

«Մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ եւ ձգտում ենք թույլ չտալ քաղաքացիական պատերազմ»,- հայտարարել է նա:

Նա նաեւ ասել է, որ «Թալիբանը» հարցերը կլուծի երկխոսության միջոցով եւ մտադրություն չունի հետապնդել նախկին կառավարության կողմնակիցներին:

«Մուֆթի Ինամ» շարժման ղեկավարության անդամներից մեկն իր խոսքում ընդգծել է, որ աֆղանցիները 20 տարվա պատերազմից հետո «ԱՄՆ-ին ստիպեցին նստել բանակցությունների սեղանի շուրջ»: «Սա եւս մեկ հաղթանակ էր աֆղան ժողովրդի համար եւ ճանապարհ բացեց օտարերկրյա ռազմական ներկայությունից իսլամական էմիրության ազատագրման համար»,- ասել է նա:

Քաբուլում եւ Աֆղանստանի այլ քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր եւ հանրահավաքներ, որտեղ մասնակիցները դուրս են եկել փողոցներ՝ մինչեւ թալիբների կողմից իշխանության զավթումը գոյություն ունեցող Աֆղանստանի Իսլամական Հանրապետության դրոշների ներքո:

Ասադաբադում թալիբները սկսել են կրակել հանրապետության դրոշներով փողոցներում հայտնված ցուցարարների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նրանց թվում կան զոհեր եւ վիրավորներ: