Նոր Զելանդիան երկարացրել է համազգային կարանտինը, քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը շարունակում է աճել, իսկ դելտա տարբերակի բռնկումը Օքլենդից տարածվել է մայրաքաղաք Վելինգտոնում, տեղեկացնում է AFP-ն։

Վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել է, որ սկզբնական եռօրյա մեկուսացումը, որը սպառվել է ուրբաթ գիշեր, կերկարացվի եւս չորս օրով։

Նրա խոսքով՝ Նոր Զելանդիան դեռեւս փորձում է գնահատել բռնկման ծավալները, որը սկսվել է Օքլենդում այս շաբաթ։ «Մենք պարզապես այնքան էլ չգիտենք այդ բռնկման ամբողջ ծավալի մասին։ Ընդհանուր առմամբ, դա մեզ ասում է այն մասին, որ մենք պետք է շարունակենք զգուշություն ցուցաբերել»,- ասել  է նա։