Աֆղանստանցիների մեծ մասը չի կարողանում լքել իր հայրենիքը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականներիհարցերով գերագույն հանձնակատարի մամուլի խոսնակ Շաբի Մանտուն, հաղորդում է Reuters-ը։
Նա երկրներին կոչ է արել բաց պահել իրենց սահմանները, որպեսզի մարդիկ ապաստան գտնեն։
«Աֆղանստանցիների մեծ մասը չի կարողանում լքել իր հայրենիքը։ Այսօրվա դրությամբ նրանք ելք չեն տեսնում։ Ավելի քան 18 000 մարդ է դուրս բերվել Քաբուլից այն պահից ի վեր, երբ «Թալիբան»-ը գրավել է Քաբուլը»,-ասել է նա։





























