ԿԸՀ անդամ Եվգենի Կոլյուշինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովային ավել է փոխանցել Վոլոգդայի մարզի ընտրական հանձնաժողովից՝ «ընտրությունների մաքրությունը լրացուցիչ ապահովելու համար», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս գիշեր ես վերադարձա Վոլոգդայի մարզ գործուղումից... Այնտեղ մարդիկ ազատասեր են, ժողովուրդը մաքրություն է սիրում, ներառյալ ընտրությունների մաքրություն: Ժողովրդական արվեստը այնտեղ հորդում է, եւ բացի գործիքներից, որոնք ապահովում են ընտրությունների մաքրությունը, նրանք օգտագործում են նաեւ ժողովրդական գործիքներ, որոնք օրենքով նախատեսված չեն»,- հինգշաբթի ԿԸՀ նիստի ժամանակ ասել է Կոլյուշինը:

Նա բացատրել է, որ սեմինարներից մեկի ժամանակ հանձնաժողովի անդամներն իրեն խնդրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովային հանձնել «ընտրությունների մաքրությունը լրացուցիչ ապահովելու գործիք»:

Նա Պամֆիլովային է հանձնել ժողովրդական արհեստների իրերով զարդարված ավել:

«Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք ընտրական հանձնաժողովների նման անդամներ»,- նշել է ԿԸՀ նախագահն` ընդունելով նվերը:

Ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-19-ը, ինչպես նշվում է ԿԸՀ որոշման մեջ: Պետդուման ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ խառը ընտրական համակարգով. 225 պատգամավորներ ընտրվում են կուսակցական ցուցակներով, եւս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներից մեկ փուլով: