Օգոստոսի 27-ին 2-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ պահպանության գոտու ուղղություններից մեկում անցկացվել են տեղազննման եւ պլանների ճշգրտման աշխատանքներ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրները, ստուգվել պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը պաշտպանական եւ հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման ընթացքում: Տեղազննման ժամանակ հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրների հաջորդականությունը, զորքերի տեղաբաշխման կարգը, նախանշվել են փոփոխության եւ վերամշակման ենթակա դրույթները: