Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի հրամանով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն է նշանակվել Գևորգ Վարդապետյանը։  Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Ի պատասխան «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրեն Մեխակ Սայադյանի՝ տարբեր լրատվամիջոցներով տարածած մանիպուլյատիվ բնույթի տեղեկությունների, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի հրամանով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն է նշանակվել Գևորգ Վարդապետյանը։

Պարոն Վարդապետյանն ունի բնագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և համապատասխան ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ։

Օրենքով սահմանված կարգով, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Գևորգ Վարդապետյանի և Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տեսուչ Վարդան Խաչինյանի միջև կատարվել է ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների ընդունում-հանձնում»։