«Յոթյակի» երկրների ներկայացուցիչները Թուրքիայի եւ Քաթարի հետ միասին մտադիր են քննարկել Քաբուլի օդանավակայանի ապագան Աֆղանստանից ԱՄՆ զորքերը դուրս բերելուց հետո, հաղորդում է The New York Times-ը:

Գալիք հանդիպման ժամանակ, որը կկայանա երկուշաբթի, կքննարկվի Աֆղանստանի ապագան: Մասնավորապես, խոսքը վերաբերում է, թե ինչպես է գործառնելու Քաբուլի օդանավակայանը տարհանման ավարտից հետո, որն իրականցնում են ամերիկացի զինվորականները:

Ավելի վաղ «Թալիբանը» հայտարարել էր, որ դիտարկում է Թուրքիային եւ Քաթարին որպես երկրներ, որոնք կարող էին տեխնիկապես կառավարել օդանավակայանը: