Հայաստանում, գիտելիքի և դպրության օրն այս տարի շուրջ 37 000 առաջին դասարանցիների համար սկսում է օգոստոսի 31-ին:

ԿԳՄՍ https://escs.am/am/news/9553 եւ Առողջապահության նախարարությունները այսպիսի որոշում են կայացրել, որ դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներ չլինեն և հնարավոր լինի պահպանել կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնները:

Առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպվում է մեկ օր շուտ, տոնական միջոցառումները կանցկացվեն բացօթյա:

ՀՀ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում: