Օգոստոսի 30-ի ցերեկը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:
Արդեն այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության մոտ էին հավաքվել զոհվածի ծնողները, հարազատները եւ պահանջում էին պարզաբանել, թե ինչու է քանդվել իրենց որդու գերեզմանը: Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը հայտնել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են քանդել ու տարել այն: Նա ընդգծել է, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից:
«Ես գնացել եմ Եռաբլուր, տեսել եմ, իմ երեխու գերեզմանը չկա, նկարը գետնին ընկած. սա սրբապղծություն է»,-ասաց նա:





























