SpaceX-ը պատրաստվում է հաջորդ շաբաթ տիեզերք ուղարկել իր առաջին քաղաքացիական անձնակազմը՝ Երկրի շուրջ եռօրյա ուղեւորության համար, գրել է NYP-ն:

Crew Dragon-ում գտնվող չորս անձինք սեպտեմբերի 15-ին տիեզերք կուղարկվեն Falcon 9 հրթիռով՝ Inspiration4 առաքելության շրջանակներում:

Մեկնարկը տեղի կունենա ՆԱՍԱ-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնում ՝ Կանավերալ հրվանդանում:

Dragon կապսուլան բարձրանալու է 335 մղոն` մոտ 75 մղոն բարձր Միջազգային տիեզերակայանից եւ Հաբլ տիեզերական աստղադիտակի մակարդակին:

Ապագա տիեզերագնացները` Ջարեդ Այզակմանը, Հեյլի Արսենոն, Քրիս Սեմբրոսկին եւ դոկտոր Սիան Պրոկտորը հինգշաբթի կժամանեն Sunshine State՝ ամիսների ինտենսիվ մարզումներից հետո թռիչքի նախապատրաստումը սկսելու համար: