Հունվարին նախկին Երիտասարդական պալատի տեղում նոր հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով, ՅՈՒՆԵՍԿՕ-ՃՄՄ (UNESCO-UIA) կանոններին համապատասխան հայտարարվել էր միջազգային մրցույթ, որը հաստատվել է Ճարտարապետների Միջազգային Միության (UIA) կողմից:

274 աշխատանքներից առավելագույն միավորներ էին ստացել 6 ճարտարապետական լուծումները: Եզրափակիչ փուլին սակայն մասնակցել են միայն 4 աշխատանքներ: Մրցութային հանձնաժողովը, որի անդամներն են Երեւանի քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահն ու սեփականատերը, այսօր ընտրելու են լավագույն աշխատանքը:

Վաղը` մայիսի 25-ին, ժամը 12-ին Մոսկվայի տանը հաղթող ճարտարապետը, ճարտարապետական խմբի ղեկավար Լեւոն Վարդանյանը եւ սեփականատեր Էդուարդ Ավետիսյանը կպատասխանեն լրագրողներին հետաքրքրող հարցերին: