Թուրքիայի համար կարեւոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը: Այս մասին հայտարարել է այցով Ղազախստանում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Թուրքական Medya7-ի փոխանցմամբ` Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի համար կարեւորել է Կիպրոսի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրները եւ ավելացրել. «Ներկայիս իրավիճակը ոչ մեկի օգտին չէ: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է լուռ եւ վճռական դիվանագիտություն»:



























