Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 24-ին ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Ալեքսի Գովչյանին:

Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել սփյուռքահայ կազմակերպությունների գործունեությունը:

Ալեքսի Գովչյանը հավաստիացրել է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Սփյուռքի հայկական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում` նշելով, որ այսուհետ Եվրոպայի հայկական կազմակերպությունները ավելի ակտիվ աջակցություն կցուցաբերեն ՀՀ պաշտպանական խնդիրների լուծմանը: