Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը կարող է առաջնորդվել  Շահիր շահի ժամանակաշրջանի (1933-1973) սահմանադրությամբ։ Այս մասին հայտնում է աֆղանական TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների կողմից արդարադատության նախարար նշանակված Աբդուլ Հաքիմ Շարիայի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ բացառություն կլինեն այն հոդվածները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին։