Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով Ֆրանսիայի դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման` 2012 թվականի նախագահական ընտրարշավի անօրինական ֆինանսավորման համար, կբողոքարկի պատիժը, հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Թիերի Էրզոգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Սարկոզին, ում հետ ես հենց նոր խոսեցի հեռախոսով, խնդրեց ինձ բողոքարկել դատավճիռը: Եվ ես դա անմիջապես կանեմ»,- լրագրողներին ասել է Էրզոգը` մեկնաբանելով դատարանի որոշումը:

Չորեքշաբթի ավելի վաղ Փարիզի դատարանը Սարկոզիին դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման` 2012 թվականի նախընտրական արշավի վրա ծախսերի համար: Ըստ դատավորի ՝ Ֆրանսիայի նախկին նախագահը պետք է պատիժը կրի տանը` էլեկտրոնային հսկողության ներքո, նշել է դատավորը:

Ինքը` Ֆրանսիայի նախագահը, ներկա չէր հինգշաբթի կայացված դատավճռի հրապարակմանը:

Դատարանը վճռել է, որ Սարկոզին գիտեր նախընտրական քարոզարշավի ծախսերի օրինական շեմը եւ  նախազգուշացվել էր ծախսերի հնարավոր գերակատարումների մասին: Չնայած դրան` Սարկոզին շարունակել էր իր նախընտրական հանրահավաքները, ասել է դատավորը: