Անկարայում Հունաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանական համաձայնագիրը համարել են «սպառնալիք տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը»։
«Հունաստանի առավելապաշտական նկրտումները ծովային շրջանների եւ օդային տարածքի հանդեպ անհամատեղելի են միջազգային իրավունքի հետ։ Հունաստանը կարող է չերազել, թե կստիպի մեզ ընդունել այդ նկրտումները Թուրքիայի դեմ երկկողմ ռազմական դաշինքների ստեղծման ճանապարհով, որոնք վնաս կհաասցնեն ՆԱՏՕ-ին»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը։
Ավելի վաղ Հունաստանը 3 մլրդ եվրո գումարի պաշտպանական համաձայնագիր էր ստորագրել Ֆրանսիայի հետ, ներառյալ ֆրանսիական երեք ֆրեգատների գնումը հունական նավատորմի համար։ Համաձայնագիրը ներառում է պայմանագիր փոխօգնության մասին երրորդ երկրի հարձակման դեպքում։





























