Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Երեւան է ժամանել մասնակցելու ՀԱՊԿ երկրների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստի աշխատանքներին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԱԽ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խթանմանը, ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել թմրամիջոցների եւ թմրամոլության դեմ պայքարի խնդիրներին եւ այդ համատեքստում արդի մարտահրավերների դիմակայմանը վերաբերող հարցերին։




























