Եթե գործող վարչապետն ու նախագահը չմասնակցեն հիպոթետիկ արտահերթ ընտրություններին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի զբաղեցնի այդ պաշտոններից եւ ոչ մեկը: Այդ մասին հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
«Ինձ համար հետաքրքիր էր մոդելավորել իրավիճակ, որի պայմաններում նշանակվել են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, բայց վարչապետն ու նախագահը չեն մասնակցում: Այդ դեպքում հարցվածները ավելի հաճախ որպես հաջորդ նախագահ նշել են ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը, մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը»,- նկատել է Ադիբեկյանը` նշելով, որ հարցմանը մասնակցել է 1650 մարդ:
Որպես վարչապետ առաջին տեղում եւս Գագիկ Ծառուկյանն է, իսկ Տեր-Պետրոսյանը միայն վեցերորդն է: Երկրորդ տեղում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանը:
Ադիբեկյանը նկատել է, որ հարցվածների մեծ մասի` 91 տոկոսի համար ամենաարդիականը սոցիալ-տնտեսական հարցերն են, հենց այդ հանգամանքով էլ բանախոսը պարզաբանել է Ծառուկյանի հաջողությունները, նաեւ նախագահի թեկնածուների թվում Ռալֆ Յիրիկյանի անվան հայտնվելը:
Ի դեպ, ըստ Ադիբեկյանի, հարցված 1650 անձանց 68 տոկոսը այս կամ այն պատճառով ձեռնպահ է մնացել իր կարծիքը հայտնելուց:




























