Արմավիրի մարզում հուլիսի 4-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Հոկտեմբեր փողոցի թիվ 1 հասցեում` ավտոտեխսպասարկման կայանի տարածքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.52-ին, մարվել` 11.30-ին:

Ամբողջությամբ այրվել է Ս.Սեդրակյանին պատկանող կայանը իր գույքով` 200 քմ. մակերեսով: