Ռուսաստանը չի հավակնում էքսկլյուզիվ իրավունքների Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփման հարցում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ:

«Ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհության Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփվելիս՝ չնայած այդ երկրների եւ ժողովուրդների հետ մեզ կապում է երկարատեւ եւ  սերտ բարեկամությունը, մասշտաբային գործընկերությունը ոլորտներում: Մենք ներկայանում ենք հանուն միջազգային հանրության պոտենցիալի արդյունավետ օգտագործմանը՝ փոփոխված տարածաշրջանային իրողությունները ադեկվատ կերպով հաշվի առնելով»,-ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց կարելի է հերքել սոցցանցերում եւ ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվության տարածումը, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»: «Այդպիսի հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, ծառայում են ակնհայտ արտաքին պատվերին եւ իրականության հետ աղերս չունեն»,-ընդգծված է հայտարարության մեջ:

Ռուսական կողմի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, հենվել են շահերի բալանսի, Բաքվի ու Երեւանի ինքնիշխանության ու շահերի վրա:

«Մեր մի շարք նախաձեռնություններ չի հաջողվել համաձայնեցնել, եւ դա նորմալ է: Փոխարենն արդեն հաստատված համաձայնությունը փորձված է եւ արդյունավետորեն իրագործվում է գործնականում»,-ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:

Նշվում է, որ Մոսկվան պատրաստ է օգնել սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը։ «Կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է՝ դրա հետագա սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման իր հարուստ փորձն այլ երկրների հետ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կոնֆլիկտային իրավիճակների կանխման եւ ճնշման եւ միջադեպերի կարգավորման համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Շուրջօրյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը համապատասխան տեղեկատվության փոխադարձ փոխանակման ուղղությամբ։ Ադրբեջանա-հայկական հարաբերությունների, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկը դարձել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը, նշել է ՌԴ ԱԳՆ-ն:
ՌԴ ԱԳՆ-ն նաեւ ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով։

«Մենք վստահ ենք, որ ընդհանուր ճանաչում գտած այս ձեւաչափի ներուժը դեռ սպառված չէ։ Այդ մասին են վկայում սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԽ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր: Հանդիպման օրակարգում հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր էին։ Համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան եւ շարունակել շփումները «3+2» ձեւաչափով, եզրակացրել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ութ նիստերի արդյունքներով զեկույց է ներկայացվել կոնկրետ երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ՝ հարեւան երկրների տրանսպորտային հաղորդակցությունների հասանելիությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունը վերականգնելու համար:

«Դա կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը եւ լրացուցիչ ներդրումներ կներգրավի։ Ռուսաստանի եւ Հայաստանի համար այս առումով Հյուսիս-Հարավ միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Կարեւոր է նաեւ, հատկապես` ԶԼՄ-ներում շրջանառվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո, որ ԵԱԽ-ի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված եւ կրկին ստեղծվող տրանսպորտային երթուղիները կգործեն այն պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնցով դրանք անցնում են»,- հիշեցնում է ՌԴ ԱԳՆ-ն։