Կորոնավիրուսի հետ կապված մի փոքր կայունացում ունենք։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մեկ օրում վարակման դեպքերի թվի նվազեցում է նկատվում։

«Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստացածների թիվը գերազանցում է 300 000-ը, իսկ առաջին դեղաչափը ստացածների թիվը՝ 653 000-ը։ Պետք է ավելացնել պատվաստման տեմպերը»,-ասաց նա։

Իր հերթին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է 954 000 մարդ։