Բոլոր բելգիացիները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բուստերային դեղաչափ են ստանում: Պատվաստանյութի նոր արշավի տեխնիկական մանրամասները կհրապարակվեն նոյեմբերի վերջին, հաղորդում է Belga-ն։
Ըստ տեղեկությունների՝ խոսքը կորոնավիրուսի դեմ երրորդ (AstraZeneca, Moderna, Pfizer պատվաստանյութերով առաջնային պատվաստման դեպքում) կամ երկրորդ դեղաչափի (J&J պատվաստանյութի առաջնային պատվաստման դեպքում) մասին է։
«Մենք նկատում ենք, որ պատվաստանյութերը շատ արդյունավետ են, սակայն այժմ անհրաժեշտ է արդյունքն ուժեղացնող դեղաչափ»,-ասել է Բելգիայի առողջապահության նախարար Ֆրանկ Վանդենբրուկը։
Այժմ թագավորությունում բուստերային դեղաչափ են ստանում 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաեւ առողջական խնդիրներ եւ թույլ իմունիտետ ունեցող անձինք։ Ընդհանուր առմամբ այդ դեղաչափը ստացել է Բելգիայի մոտ 700 հազար բնակիչ։





























