Ուրբաթ երկու ռուս զինծառայող է զոհվել պարաշյուտային դեսանտավորման ժամանակ Բելառուսում, հաղորդում է Ռիա Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Օդադեսանտային զորքերի ստորաբաժանման դեսանտավորման ընթացքում Բելառուսի Գրոդնո քաղաքի մերձակայքում անծանոթ հրապարակում վայրէջք կատարելիս:
Նախնական տվյալներով՝ անսպասելի ուժգին քամու հետեւանքով տեղի է ունեցել երկու պայմանագրային զինծառայողների պարաշյուտների անկում, որոնք ունեին պարաշյուտային վերապատրաստման հրահանգիչների բարձր որակավորում:
«Երկու պարաշյուտիստների գմբեթներն անկել են: Զինծառայողներից մեկը ձեռնարկել է երկու զինվորականների անվերահսկելի անկումը դադարեցնելու փորձը՝ կիրառելով պահուստային պարաշյուտը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փոքր բարձրության պատճառով զինծառայողի պահուստային պարաշյուտային համակարգը չի հասցրել գործարկվել եւ տեղի է ունեցել կոշտ վայրէջք:
Դեպքի հետեւանքով երկու զինծառայողները ստացել են վնասվածքներ եւ օպերատիվ կերպով տեղափոխվել տեղի բուժհաստատություն, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնությունը: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:





























