Չինաստանը հայտարարել է «Շիդաովան» էլեկտրակայանի երկրորդ ռեակտորում շղթայական ռեակցիայի փորձարկման ավարտի մասին։ Այս կայանի ռեակտորներն աշխարհում առաջինն են, որոնք տուրբինները պտտելու համար օգտագործել են գերտաքացած (բարձր ջերմաստիճանի) գազ, այլ ոչ թե ճնշման տակ գտնվող ջուր: Էլեկտրակայանը մինչեւ տարեվերջ կմիանա Չինաստանի էլեկտրամատակարարման համակարգին եւ կկարողանա ապահովել մինչեւ 210 ՄՎտ էլեկտրաէներգիա, հայտնում է 3dnews.ru https://3dnews.ru/-ն՝ հղում անելով World Nuclear Associatio-ին։
HTR-PM ռեակտորների չորրորդ սերունդը` գազահովացվող խճաքարի շերտով բարձր ջերմաստիճանի ռեակտորները, «Շիդաովան»-ի տարածքում սկսել են կառուցել 2012 թվականին՝ որպես ցուցադրական: Երկու 250 ՄՎտ հզորությամբ HTR-PM ռեակտորներից յուրաքանչյուրը կշարժի 210 ՄՎտ հզորությամբ մեկ տուրբին: Համակարգը մոդուլային է, թեեւ դժվար թե այն վերագրվի փոքր մոդուլային ռեակտորներին։ Այնուամենայնիվ, ապագայում նախատեսվում է եւս մի քանի մոդուլ կառուցել «Շիդաովան» աէկում։ Նախատեսվում է նաեւ ստեղծել 650 ՄՎտ հզորությամբ տուրբին պտտող վեց ռեակտորներից բաղկացած բազմամոդուլային կոնֆիգուրացիա, սակայն սա դեռեւս վաղ նախագիծ է HTR-PM600-ի համար:
Վառելիքը ռեակտորում տեղադրվում է գրաֆիտային գնդիկների (խճաքարերի) տեսքով, որոնք տրոհվում են նյութի: Ահա թե ինչու HTR-PM ռեակտորները կոչվում են «խճաքարային շերտ»: Այս շերտով անցնում է չեզոք գազ, որը քիմիական ռեակցիայի մեջ չի մտնում վառելիքի հետ, որը տաքացվում է, այնուհետեւ օգտագործվում է տուրբինը պտտելու համար։ «Շիդաովան»-ի էլեկտրակայանի առաջին HTR-PM ռեակտորը փորձարկվել է այս տարվա սեպտեմբերին, իսկ երկրորդը՝ այս շաբաթ:
HTR-PM ռեակտորի հիմնական առավելությունները ներառում են ռեակտորի բաղադրիչների եւ սարքավորումների արտադրության գրեթե ամբողջական տեղայնացումը (մինչեւ 93,4%) եւ շահագործման բնական անվտանգությունը: «Շիդովան» աէկում նախատեսվում է կառուցել մինչեւ 18 ռեակտոր (մոդուլ), քննարկվում է նաեւ Չինաստանի մի քանի այլ ատոմակայաններում HTR-PM կառուցելու հարցը։ Ռուսաստանը նաեւ ուսումնասիրում է խճաքարի շերտով բարձր ջերմաստիճանով գազով հովացվող ռեակտորների նախագծման եւ կառուցման հարցը, բայց առայժմ՝ կապված մեթանի փոխակերպման ռեակցիաներում ջրածնի առաջացման հետ, եւ եթե դա տեղի ունենա, ապա՝ մոտավորապես մինչեւ 2030 թ.։



























