Հայտնի է դարձել, որ Տեխասի գլխավորությամբ ամերիկյան մի քանի նահանգները դատական հայց են ներկայացրել ընդդեմ Google ընկերության, որը պատկանում է Alphabet-ին: Դրանում տեխնոլոգիական հսկան մեղադրվում է առցանց գովազդի շուկայում հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ իր առանց այն էլ գերակշռող դիրքով այդ հատվածում, հաղորդում է 3dnews.ru-ը՝ հղում անելով Reuters-ին:
Թարմացված հայցը դարձել է հերթական քայլը Google-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն ուժգնացնելու ուղղությամբ կարգավորող մարմինների ճանապարհին: Մեղադրող կողմի կարծիքով՝ ՏՏ-հսկան օգտագործում է իր գերիշխող դիրքը եւ հարկադրանքի տակտիկան առցանց գովազդի շուկայում իր դիրքերն ամրապնդելու եւ այդ հատվածում մրցակցությունը սահմանափակելու համար:
Հայցում նաեւ հիշատակվում է Project Bernanke գաղտնի ծրագիրը, որն իրականացվել է Google-ը 2013 թվականին: Մեղադրող կողմի տվյալներով՝ անազնիվ մրցակցությունը նպաստել է նրան, որ Google-ը զբաղեցրել է գերիշխող դիրքորոշում առցանց գովազդի հատվածում: Google-ի պաշտոնական ներկայացուցիչներն ու Տեխասի գլխավոր դատախազի գրասենյակի աշխատակիցները զերծ են մնում այդ հարցի շուրջ մեկնաբանություններից:
Նշենք, որ Google-ի դեմ ներկայացվել է մի քանի նմանատիպ հայց եւս: Հակամենաշնորհային հայցերից մեկը ներկայացվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից, որը վարում է սեփական հակամենաշնորհային հետաքննությունը տեխնոլոգիական հսկայի նկատմամբ: Ակնկալվում է, որ այդ հետաքննությունը կարող է ավարտվել՝ որպես վերջին տարիների խոշորագույն հակամենաշնորհային հետաքննություններից մեկը: Ենթադրվում է, որ արդարադատության նախարարությունը կավարտի հետաքննությունը նախքան տարեվերջ, ինչից հետո կատարված աշխատանքի արդյունքները կփոխանցվեն դատարան եւ գործի քննությունը կշարունակվի:



























