Նոյեմբերի 14-ին, ժամը 15:49-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան փողոցի տներից մեկին հարակից հողամասում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:37-ին, մարվել՝ 17:22-ին: Այրվել է մոտ 150 հակ անասնակեր: