Ստեփանավանում հաղթել  է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` հավաքելով ձայների 78,4 տոկոսը:

ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» ստացել է ձայների 78,4 %-ը,  «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» - 13,8%-ը,  «Հայ ազգային կոնգրես» - 4,25 %-ը:

Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների  3,5%-ը:

Նշենք, որ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը: