Եվրամիությունը նախատեսում է իր պատմության մեջ առաջին զորավարժություններն անցկացնել 2023 թվականին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է իսպանական El Pais պարբերականը՝ վկայակոչելով համայնքի անվտանգության հայեցակարգում պարունակվող տեղեկատվությունը, որը կկոչվի ԵՄ ռազմավարական կողմնացույց, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գաղտնի փաստաթուղթը կոչ է անում ավելացնել ԵՄ ռազմական ներուժը, որպեսզի այն անհրաժեշտ ուժեր ունենա՝ «իր աշխարհայացքն առաջ մղելու եւ իր շահերը պաշտպանելու համար»։ «2023 թվականից մենք պարբերաբար զորավարժություններ կկազմակերպենք, այդ թվում՝ ռազմածովային»,- ասվում է փաստաթղթում։
Զորավարժությունները կոչված են նպաստելու արագ արձագանքման եվրոպական ուժերի ստեղծմանը, որոնք մինչեւ 2025 թվականը կարող են մինչեւ 5 հազար զինծառայող ունենալ։ «Մենք կշարունակենք կանոնավոր զորավարժություններ անցկացնել՝ զինված ագրեսիայի դեպքում մեր փոխադարձ օգնությունն ուժեղացնելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ նախաձեռնության մանրամասները կներկայացվեն համայնքի արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ղեկավարների նիստերին:
Ակնկալվում է, որ ԵՄ անվտանգության առաջին հայեցակարգը` ԵՄ ռազմավարական կողմնացույցը, կընդունվի 2022 թվականի գարնանը:



























