Հունաստանում անվտանգության ուժերը բարձր պատրաստվածության են բերվել Թուրքիայի նախագահ Էրդողանի` սահմանների բացման եւ Թուրքիայում միգրանտների հայտնվելու դեպքում Աթենքի համար հնարավոր խնդիրների մասին հայտարարություններից հետո, հայտնում է «ՄԿ»-ն:
Անվտանգության ուժերի մոբիլիզացման որոշումն ընդունվել էր ուրբաթ օրը Հունաստանի բանակի, նավատորմի եւ ռազմաօդային ուժերի շտաբերի պետերի խորհրդակցության ժամանակ։
Համապատասխան հրամանները փոխանցվել են առափնյա պահպանությանը եւ ոստիկանությանը։



























