Քուվեյթի թագաժառանգ արքայազնին ժամանակավորապես փոխանցվել է կառավարող էմիրի սահմանադրական պարտականությունների մի մասը, հայտարարել է թագավորական ընտանիքի քարտուղարությունը՝ չբացատրելով այս որոշման պատճառները։

Kuna պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կառավարությունը որոշել է, որ արքայազնը կստանձնի 84-ամյա կառավարող էմիրի՝ շեյխ Նավաֆ ալ-Ահմադ ալ Սաբահի որոշ պարտականություններ։

Հաշվի առնելով շեյխ Նավաֆի տարիքը՝ այս քայլը մտահոգություն է առաջացնում նրա առողջության վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա մարտին մեկնել է ԱՄՆ՝ բուժզննում անցնելու։