Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 15-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում  Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Խանջյան գյուղի  սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ վիրավորն ու մահացածը ազգականներ են:Նրանցից մեկն էլ անչափահաս է:

Կայքը ներկայացնում է տեսանյութ,  որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը: