Ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողները հուլիսի 7-ին կողոպուտ կատարելու կասկածանքով, Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 28-ամյա Բեգլար Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցում, 34-ամյա Արմեն Ե.-ի հետ վիճաբանության եւ քաշքշուկի ժամանակ բացահայտ հափշտակել է նրա «Սամսունգ» բջջային հեռախոսը:
Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:



























