Քաբուլում անձնագրային գրասենյակը մի քանի օրով դադարեցրել է աշխատանքը տեխնիկական խնդիրների պատճառով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով երկրում իշխանությունը զավթած արմատական թալիբների շարժման ներկայացուցիչների հայտարարությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ անձնագրերի տրամադրումը կսկսվի տեխնիկական խնդիրների լուծումից հետո։ Սակայն չի նշվում՝ ինչ դժվարությունների են բախվել թալիբների գլխավորած ՆԳՆ-ում։ Հաղորդվում է միայն, որ յոթ մարզային անձնագրային բաժանմունքներ կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը։



























