ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 16-ին, կազմել է 475.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.92 դրամ (նվազել է 4.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 639.83 դրամ (աճել է 1.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.55 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝  385.26 դրամ, ոսկի՝ 28,422.79 դրամ, պլատին՝ 16,626.7 դրամ: